Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյան արգելափակումից դուրս է բերվել 687 մեքենա

Պաշտոնական
download-1

2016թ. հոկտեմբեր և  նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք: Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար: untitled ՀՀ ԱԻՆ