Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում էինք, բայց չստացվեց. նախարարը՝ քաղցրաշենցիներին (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia1

Լենուղի համայնքի 4-րդ փողոցի 1-ին եւ 3-րդ շենքների  բնակիչների մայրաքաղաք են եկել՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Վթարային ճանաչված 3 շենքերից մեկի բնակիչներին ՝9 ընտանիքի փոխհատուցման  գումարները վճարել են դեռ 2015 թ-ին: Մյուս երկու շենքների 21 ընտանիք դեռ սպասում է։    Յուրաքանչյուր ընտանիքի նախատեսված է հատկացնել 6 մլն դրամ: Բնակիչները վստահ են՝ գումարը  փոխանցվել է մարզպետարանին, պարզապես իրենց չեն տալիս։ Աշոտ Ղահրամանյանը, սակայն,  գյուղացիների հետ հանդիպման չիջավ։ Փոխարենը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չխուսափեց կառավարության գլխավոր մուտքի մոտ հավաքված Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպումից։ Խաղողի մթերման դիմաց  Վինար ընկերությունը 30  մլն դրամի գումար է պարտք  Քաղցրաշենի բնակիչներին։ Դիտեք տեսանյութով