Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական հոլդինգը պատրաստ է «Նաիրիտ»-ում ներդնել 150 մլն դոլար

Հասարակություն
Nairit

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Ընկերության նախկին աշխատակցուհի Անահիտ Մանուկյանի խոսքերով, ընկերության մասնագետները հաշվարկել են, որ «Նարիրիտ» գործարարնը վերագործարկելու եւ շահույթով աշխատեցնելու համար անհրաժեշտ է 62-65 մլն դոլարի ներդրում, իսկ ացետիլենային եղանակով աշխատելու համար անհրաժեշտ կլինի 35 մլն դոլար։ «Եվրոպական մի հոլդինգ կա, որը հավանություն է տվել այս ծրագրին: Նրանք ասում են, որ պատրաստ են Նաիրիտում ներդնել 150 մլն դոլար»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ընկերության ծրագիրը ուղարկել են վարչապետին, սակայն մինչ օրս տեղյակ չեն ՝քննարկվել է ծրագիրը, թե ոչ եւ ինչ որոշում է կայացվել: «Ուզում ենք հանդիպենք վարչապետի օգնականների հետ  ներդրումային գծով եւ էներգետիկ գծով քննարկում ունենալ,  որ կարողանանք հասկանալ թե ծրագիրը հավանության արժանացել է, թե ոչ»,-ասաց ընկերության նախկին աշխատակիցը: