Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենը շարունակում է չարաշահել պաշտոնական դիրքը. Անահիտ Բախշյան

Քաղաքականություն
8def73e31598aa185a574279592b7446

Ստորև ներկայացվում է Երևանի ավագանու «Բարև Երևան»   խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանի նամակը՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Հարգելի պարոն Մարգարյան, Ի  պատասխան 24.10.2016թ.  ԲԵ-760/16   թվակիր իմ նամակի   ստացել եմ Երևանի թ. 27 դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանի՝  21.10.2016թ. 113-Ա   հրամանը՝  ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին, որը նույնպես   անօրինական է, որովհետև  հոկտեմբերի 21-ին Գայանե Ավետիսյանը, դեռևս  որպես դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի  ՄԿԱ գծով տեղակալների վերապատրաստման դասընթացին, որտեղ ես  էի դասընթացը վարում: Այդ անօրինական նշանակման մասին  նամակը Ձեզ գրել եմ   հոկտեմբերի 24-ին: Այնպես որ,  տնօրեն Ս.Սարգսյանը  Գ.Ավետիսյանից  ՄԿԱ  գծով տեղակալի հաստիքը վերցնելու մասին  հոկտեմբերի 21-ի  հրամանով հերթական  ապօրինի քայլն է արել: Ավելին, իմ ներկայությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության մասնագետ տիկին Ղազարյանը  հեռախոսով փորձեց ճշտել  Գ.Ավետիսյանի մանկավարժական ստաժը, Ս. Սարգսյանը պնդեց, որ նա 6 տարվա մանկավարժական ստաժ ունի:  Նկատեմ, որ  այդ դպրոցի  տարիֆիկացիան հաստատվել է  և  ստորագրվել է  համապատասխան պաշտոնյայի  կողմից: Հիշեցնեմ, որ  սա Ս. Սարգսյանի կողմից  Գ. Ավետիսյանին ապօրինաբար փոխտնօրեն  հրամանագրելու երկրորդ դեպքն է: Երկու դեպքում էլ  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունն անտեղյակ է եղել  անօրեն հրամաններից, որոնք պարզ  երևում են դպրոցի տարիֆիկացիայում: Պարոն քաղաքապետ, ցանկության դեպքում դժվար չէ կոռուպցիայի   մասին  ենթադրություններ անել, որովհետև  Ս. Սարգսյանը հերթական անգամ  չարաշահել  է  պաշտոնական դիրքը:   Առաջարկում   եմ  պահանջել Ս.Սարգսյանից  աշխատել  Օրենքի շրջանակներում, ստուգել դպրոցի  բոլոր   կադրերի համապատասխանությունը  ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ  ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին»   որոշմանն ու  ՀՀ օրենքներին  և տրամադրել  այդ մասին տեղեկանք: Պարոն քաղաքապետ, մեկ անգամ չէ, որ ահազանգել եմ դպրոցների տարիֆիկացիաներում առկա՝ ՀՀ օրենքներին ու  վերոնշյալ  որոշմանն անհամապատասխանությունների մասին, որոնք ստորագրվում են կրթության վարչության պետի կողմից: Հետևությունս այն է, որ  տարիֆիկացիաները ստորագրելուց առաջ պետք է ստուգվի նրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին ու կառավարության որոշումներին: Վերահսկողության վարչությանն առաջարկում եմ  Երևանի ենթակայության դպրոցներում ստուգել   վարչական  կադրերի համապատասխանությունը  ՀՀ  կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ  ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշմանն ու  այդ  մասին տրամադրել  տեղեկանք: Շնորհակալություն համագործակցության համար»: