Մեղադրանք ոստիկանին՝ վարորդների վճարած տուգանքները յուրացնելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգությանվարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ ճանապարհային ոստիկանությանպետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիքև պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեականգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել ենկատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներգրավվել է ճանապարհային ոստիկանության աշխատակից Գ. Հովհաննիսյանը: Քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչականիրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀճանապարհային ոստիկանության աշխատակից, ոստիկանության մայոր Գ. Հովհաննիսյանին, ով իրիրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացըսահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամգումարները, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշվածտուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետոարձանագրություններին կցել է վճարման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներնիրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքնօգտագործելով, յուրացրել է ընդհանուրը 320 հազ. ՀՀ դրամ գումար: Այս կերպ՝ Գ. Հովհաննիսյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի քանի դրվագներով իրեն վստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն