A
A
500 եվրո` գիրք կարդալու համար
Բոլոր իտալացիները, ում 18 տարին լրանում է նոյեմբերի 3-ից 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, կարող են կառավարության կողմից ստանալ 500 եվրո՝ գրքերի վրա ծախսելու նպատակով, հաղորդում է բրիտանական Independent-ը: Գումարը նաև կարող է օգտագործվել թատրոնի, կինոյի և թանգարանի տոմսեր գնելու համար: Նախաձեռնությունը պատկանում է Իտալիայի կառավարությանը՝ իրենց քաղաքացիները կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով: Գումարը կարելի ստանալ 18app կոչվող հավելվածի միջոցով : Ծրագրի իրականացումն Իտալիայի կառավարության համար արժենալու է 290 մլն եվրո: Մյուս տարի նմանատիպ նախագիծ է ուժի մեջ մտնելու ուսուցիչների համար: Նրանց տրամադրվելու է 500 եվրո իրենց մասնագիտական գործունեության զարգացման նպատակով: Ավելին այստեղ