A
A
Շուշիում տեղի է ունեցել «Արցախ» գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը
Նոյեմբերի 4–ին Շուշիի Արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ լույս տեսած «Արցախ» եռալեզու գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը։ Ֆոտոալբումում, որի հեղինակն է Աշոտ Մուրադյանը, ներկայացված են Արցախի պատմամշակութային կոթողները, բնապատկերները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կյանքի դրվագները պատկերող լուսանկարներ՝ համառոտ մեկնաբանություններով և նկարագրություններով: Շնորհանդեսին ներկա են եղել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներիներկայացուցիչներ և լրագրողներ։ Գիրք-ֆոտոալբոմը լույս է տեսել Սարգսյան ընտանիքի հովանավորությամբ։