Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը ազատ արձակվեց. Հետք

Քաղաքականություն
sasna

«Նուբարաշեն» ՔԿ-ից այսօր վճարված մեկ միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մոտ կես ամիս առաջ էր բավարարել գրավ կիրառելու մասին միջնորդությունը, սակայն մինչ օրս նրա ընտանիքը չէր կարողացել գրավը վճարել։ Այդ պատճառով Այվազյանը ազատ արձակվեց այսօր` կանադահայ համայնքի ֆինանսական օգնությամբ։ Այվազյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց. «Եթե անկեղծ լինենք, ապա այս գործը ոչ թե իրավական, այլ առավել շատ քաղաքական գործընթաց է եղել, որովհետև անկախ նրանից, ինչ հիմնավորում էլ դատարան ներկայացնեի, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ անձին ազատ արձակելու որոշումն արդեն իսկ կայացված էր։ Այսինքն՝ իրավական հիմնավորման հիման վրա չէ, որ իրեն ազատ են արձակել։ Սարո Այվազյանը բացարձակապես առնչություն չի ունեցել իրեն մեսագրվող մեղադրանքի հետ»։ Փաստաբանը դժգոհ է վերաքննիչ դատարանի որոշումից, քանի որ մասնակի է բավարարվել իր բողոքը և չի վերացվել Այվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, այլ ընտրվել է գրավի կիառումը։ Մանրամասները՝ այստեղ