A
A
Անասնաֆերմայում հրազդանցի 5 երեխաների մայրը թրաֆիքինգի է ենթարկվել (տեսանյութ)
Ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ- Եղվարդ ավտոճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդան քաղաքի մի բնակչուհի։ Կինը 5 երեխա ուներ և ծանր պայմաններից դրդված անցյալ տարվա դեկտեմբերից, ամսական 30 հազար դրամ աշխատավարձով կթվորուհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում։ Ըստ ոստիկանների տեղեկության, ֆերմայի սեփականատերը օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուրճացված պարտքի և սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը, վերցրել էր նրա անձնագիրը և բռնությամբ ու սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկել նրան։ Դիտեք տեսանյութը