Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հռոմի Պապի ուխտագնացությունը Հայաստանում չկարողացան ճիշտ օգտագործել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kk-1

«Վիասֆեր Արմենիա տեխնոպարկի նախասրահում՝  տարածքում գործող 14 ընկերությունների տարբերանշաններ են։  2001-ից հետո դրանց թիվը պարբերաբար փոփոխվել է, մի բան միայն հաստատուն  է՝ դրանք ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ են։   «Ինձի ըսին դու լիբանանցի ես, ինչի Հայաստան կերթաս՝ հոս չես գա, հարցումը լավ հարցում է։ Իրենց նայեցա՝ կարծիքս ըսի, ըսի՝ դուք Հայաստանեն շատ ետեւ մնացած եք։ Լիբանան առաջնակարգ տեղ էր, ըսի՝ մի քիչ էլ սպասեք Հայաստան անանք առաջ կերթա՝ փոշին չեք տեսնա»,-ասում է ԱՄՆ-ում գործող «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Տոնի Մորոյանը։ Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնադիրն ընդգծում է, այդ  հաջողությունները պատահական չեն, դրանք ծրագրված էին։ Հիմա, սակայն, պետք է մտածել զարգացման հաջորդ փուլի մասին։ Դրա համար մասնագետներ են հարկավոր,  բայց  առավել կարեւոր գործոններ էլ կան։ «Ինվեստմենտ պետքություն կա հոս։ Ներդրում ընողը ինչեր կուզի, եթե ընենք՝ ներդումները կուգան։ Օրինակ, մենք որդեգրած ենք մտային սեփականության պաշտպանության միջազգային կանոնները։ Բայց հարցումը աս է, այդ օրենքը տեստ էղած է, որ ասի Հայաստանը իրոք կպաշտպանի, ճիշտ է»։ Թոնի Մորոյանն իրենց օրինակն է բերում։ «Վիասֆեր Տեխնոպարկի» նախկին գործադիր տնօրենի հետ հիմա դատավարության պրոցեսում են։ ԱՄՆ-ի դաշնային դատարանում գործը շահել են՝ Արամ Վարդանյանն այնտեղ խոստովանել է, որ իր ընկերությունը հիմնել է Վիասֆերից գողացած ծրագրերով։ «Աստեղ էկանք, ըսինք, որ նույնը կուզինք, պարտվեցանք,   դատավորը ըսավ, որ փաստաթղթերը չենք ընդունի»։ Վերաքննիչ դատարանը, սակայն, վճռի հետ չի համաձայնել, ու գործը կրկին ուղարկել է առաջին ատյան։ Սա, ասում է, կարող  է լավ նախադեպ լինել, որ Հայաստանում մտավոր սեփականությունը պաշտպանվում է։ Թոնի Մորոյանն ընդգծում է՝ Հռոմի Պապի Հայաստան ուխտագնացությունն այդպես էլ Հայաստանում չկարողացան ճիշտ օգտագործել։ Կրնաք 10-20 ուխտագնացության գիծեր անել։ Մեծ ներդրումների պետքություն չկա, պետք է փոքր մաքուր պանդոկներ լինեն»։ Ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլեւ տնտեսության մյուս ճյուղերում ու գյուղատնտեսությունում հաջողելու համար ռազմավարական ծրագրեր են հարկավոր՝ թե ուր ենք ուզում հասնել եւ ինչ է դրա համար հարկավոր, սակայն ամենակարեւորը՝  մարդիկ են անհրաժեշտ , որոնք կկարողանան դրանք իրագործել։