Ավարտվել է վարորդների վճարած տուգանքները յուրացնելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգությանվարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա հարուցված և քննվող քրեական գործինախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի ավագ տեսուչ Գուրգեն Հովհաննիսյանը, ով սպասարկել է Սիսիանի ենթաշրջանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է չորս դրվագներով իրենվստահված ուրիշի գույքի զգալի չափերով յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ: Մասնավորապես՝ կատարված լրիվ, բազմակողմանի և անաչառ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները չորս տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակումավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումներիվերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀ ճանապարհայինոստիկանության աշխատակից, ոստիկանության մայոր Գ. Հովհաննիսյանին, ով իր իրավասության սահմաններում,հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելուփոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումարները, այնուհետևքաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծմանժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել էվճարման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարելբանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործըմեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այնհաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն