Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակույթով կմիացնենք երկու ժողովուրդներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ukrainaciner

Հայաստանում բնակվող ուկրաինացիներն այսօր Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում երգի միջոցով փորձեցին ցույց տալ երկու ժողովուրդների եղբայրությունը: «Ա1+ »-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Աննա Հարությունյանը նշեց, որ համերգը հոբելյանական է. «Քանի որ այս տարի լրացել է թե Հայաստանի, թե Ուկրաինայի անկախության 25-ամյակը, այդ պատճառով ցանկացել ենք մեկ համերգով միացնել Ուկրաինայի եւ Հայաստանի մշակույթը: Մենք՝ Հայաստանում ապրող ուկրաինացիներս, ուզում ենք եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ Ուկրաինայի ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է: Դեռ  11-րդ դարից սկսած՝ հայերն ապրել են Ուկրաինայում եւ հիմա էլ շատ են այնտեղ ապրող հայերը, մենք չպետք է դրա մասին մոռանանք: Մենք փորձում  ենք մեր մշակույթով միացնել այս երկու ժողովուրդներին»: Համերգի ընթացքում հնչեցին ինչպես ուկրաինական ազգային եւ ժամանակակից երգեր, այնպես էլ՝ հայկական ժողովրդական: Համերգին մասնակցեցին Երևանի «Դնիպրո» երգչախումբը, ինչպես նաեւ պարային խումբ եւ Վանաձորից ժամանած երգչախումբը: