Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ բարերարները Գյումրիի 100 անօթևան ընտանիքների վառելափայտ են տրամադրել

Հասարակություն
3-9

Ձմռան նախաշեմին, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները գրեթե ամբողջ օրը անցկացնում են տնակայինավաններում: «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.»http://shirakcentre.am/hy/ program/2016/16/, ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակներում Գյումրիինառանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, վաղուց բնակվելու համար ոչ պիտանի դարձած, խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտ է բաժանվում: Տնակային ավաններում բնակվողընտանիքների համար մի իսկական փրկօղակ դարձած բարեգործական ամենամյա այս ձեռնարկին, օրերս զգալի աջակցություն ցուցաբերեցին և 100 ընտանիքների համար վառելափայտ հատկացրեցին՝ Mr+Mrs. Dikran Kurian և  Mr. & Mrs Garo Kurian ամերիկահայ եղբայրները: Ի դեպ վառելափայտի մի մասը ստացվում է կազմակերպությանօժանդակությամբ, նոր բնակարաններ ստացած ընտանիքիներին նախկինում պատկանող, ինչպես նաև չբնակեցվածդոմիկների քանդումից առաջացած փայտանյութից: Վերջում ավելացնենք, որ միայն նախորդ մեկ ամսվա ընթացքում,հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ ազգի բարերարների աջակցությամբ «Շիրակկենտրոնը» մոտ 300 անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների բաժանել է ավելի քան 150 խորանարդմետր վառելափայտ: 2 4 5 6 Շիրակ կենտրոն