Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղղակի ապտակ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Քոչարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
555-1

Շավարշ Քոչարյանը դժվարանում է մեկնաբանել ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հեռացումը Մինսկի խմբից եւ ռուսական իրավաբանական ընկերությունում աշխատանքի անցնելը. «Այս դեպքում ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի դեռ չեմ տեսել իր ապագա գործունեությունը»: Մեկ ամիս առաջ էլ փոխվեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ըստ Շավարշ Քոչարյանի: Նրանք նշանակված մարդիկ են, որոնք իրականացնում են պետության քաղաքականությունը. «Ինքնին այն հանգամանքը, որ անձը փոխվում է, դա չի նշանակում, որ նախորդ ամբողջ էդ փաթեթը, որը որ կա, որ գալու է մարդ, որը սկսելու է զրոյից: Բնականաբար,  նա ծանոթանում է եւ հայտնվում է այն հոսանքի մեջ, որը մին այդ կար»: Նույնիսկ Դոնալդ Թրամպի հաղթանակից հետո չափազանց կտրուկ քայլերը Ղարաբաղի հարցում այնքան էլ հավանական չեն: Թեպետ նախագահի լիազորություններն այլ են, քան Մինսկի խմբի ամերիկացի համանախագահինը. «Եվ այստեղ հնարավոր են այս կամ այն ուղղությամբ որոշակի փոփոխություններ»: Պարոն Քոչարյանը նկատում է, որ բանակցային գործընթացում առաջընթաց սպասել հնարավոր չէ, քանի դեռ կա պատերազմի վերսկսման հնարավորություն։ «Ես գրեթե համոզված եմ, որ եթե նմանատիպ նոր փորձ լինի, ապա արդյունքը կլինի շատ ավելի ծանր Ադրբեջանի համար»,- ասում է Քոչարյանը։ Եռանախագահողները ներկայացնում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ համարվող երկրներ եւ նրանց առաքելությունն այսօր հենց ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալն է, քան՝ հակամարտության բուն կարգավորումը։ «Այսինքն, եթե իրենք միջնորդ են այս հակամարտության կարգավորման հարցում եւ տեղի են ունենում ռազմական գործողություններ, դա ուղղակի ապտակ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- նշում է  ԱԳ փոխնախարարը։ Այսօր Շավարշ Քոչարյանը պատահական չի համարում ադրբեջանական զինուժի աշխուժացումը հակամարտության սահմանին: Նրանք շտապում են ուժերի հավասարակշռությունը շեղել իրենց կողմը, քանի որ նրանց բնական պաշարներն ավելի ու ավելի քիչ փող են բերում բանակին: Փոխնախարարն, իհարկե, պատերազմի հավանականությունն այսօր ցածր է գնահատում. «Մեկ տարի հետո ավելի քիչ հավանական կլինի»: Բանակցությունների արդյունավետության մասին խոսելիս նա ասաց, որ համենայնդեպս, բանակցային գործընթացում առաջընթաց չկա: