A
A
Արշակ Սադոյանի որդին ընդունեց մեղադրանքը
Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված Հանրային Խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը, ինչպես նաև գործով անցնող Ռաֆայել Կարագյոզյանն այսօր ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքները և խնդրեցին արագացված կարգ կիրառել. «Ընդունում եմ, որ հարվածել եմ ոստիկանի վահանին»,- ասաց Ռաֆայել Կարագյոզյանը։ Նա մեղադրվում է ոստիկանի վահանը խլելու փորձ կատարելու մեջ։ Իսկ Արեգ Սադոյանը մեղադրվում է ոստիկանի պաշտպանիչ վահանը քաշելու մեջ։