Քաղաքապետարանը պատրաստվում է ձմռանը
Աջակցիր «Ա1+»-ին
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են 2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները:
Տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Այս օրերին բազմաբնակարան բնակելի շենքերում նորերով են փոխարինվում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները: Ըստ այդմ, մինչ օրս ջրթափ խողովակներ են նորոգվել 1167 շենքում, 811 շենքի հարկաբաժիններում լրացվել են բացակա ապակիները, ջերմամեկուսացվել են 424 շենքի ջրամատակարարման խողովակաշարերը»,- ասված է հաղորդագրության մեջլ
Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 10-ը: