A
A
Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում
Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Այսօր կայացած 11-րդ պարտիան տեւեց ընդամենը 35 րոպե: Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ այդ կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 30-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, մրցախաղի հաշիվը մնաց հավասար՝ 6:6: Նոյեմբերի 30-ին կկայանա թայ-բրեյք, որի ժամանակ էլ կորոշվի մրցախաղի հաղթողը: