Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորյա համեստ միջոցառումներ, բնական եղևնիներով տոնածառ (տեսանյութ)

Հասարակություն
taron-2

Ամանորյա միջոցառումների վրա այս տարի մեծ գումար չեն ծախսի: Երեւանի քաղաքապետարանը որոշել է հավատարիմ մնալ դեռ մայիս ամսին ընդունած իր որոշմանը եւ մեծ միջոցառումները  համեստ անցկացնել:   «Բնականաբար թե երեւանցիների, թե Երեւանի հյուրերի համար միջոցառումներ լինելու են»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թեեւ տոները մեծ շուքով չեն նշվի, այնուամենայնիվ, բոլոր 12 վարչական շրջաններում անցկացվելու են մշակութային միջոցառումներ. «Սոցիալապես անապահովներին մեր կողմից տրամադրվելու են արդեն ավանդույթ դարձած սննդի փաթեթները, երեխաներին տրվելու են նվերներ:  Քաղաքը ամբողջությամբ ձեւավորվելու է, գլխավոր տոնածառը լինելու է իր տեղում, բոլոր 12 վարչական շրջաններում լինելու են տոնածառերը»,- ավելացրեց քաղաքապետը: Այս տարի սակայն միայն մեկ միջոցառում է անցկացվելու Հանրապետության հրապարակում, մնացած միջոցառումները կանցկացվեն Ազատության հրապարակում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին,  թե գլխավոր տոնածառը կարելի է արհեստական դնել եւ շատ գումար չծախսել : «Ինձ թվում է, որ արհեստական տոնածառը ավելի թանկ արժե, քան  եղեւնիները, որ մենք կարողանում ենք իրականացնել:  Եղեւնիների համար մենք գումար չենք հատկացնում, ուղղակի այն աշխատուժին, որ հավաքում են, դուք տեսնում եք, որ 10 օրից ավել աշխատանք է կատարվում եւ հետո էլ ամսի 13-ից հետո տոնածառը ամբողջությամբ հանվում է, ի՞նչ է մարդիկ աշխատում են,  գումար չստանա՞ն»,- հարց է տալիս քաղաքապետը: Թե որքան գումար է ծախսվելու, դեռ պարզ չէ: Իսկ այսօր Երեւանի ավագանին նիստում ընդգրկված բոլոր 11 հարցերը միաձայն ընդունվեցին: Նիստում որոշվեց «Երեւանտրանս»  ընկերության ֆինանսական առողջացման նպատակով մասնակի ազատել 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից՝ 26 մլն 8 հարյուր 75 հազար .6 հարյուր դրամի չափով: Իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի  հնարավոր  բարձրացմանը, ապա վարչության պետը հերքեց այդ լուրերը. « Երբ որ խորհրդատուն կգա, նոր երթուղային ցանց կմշակի, նոր առաջարկություններ կներկայացնի, նոր այն ժամանակ պարզ կլինի, առայժմ ոչ մի բան չկա»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը: Ավագանու հաջորդ  նիստը կգումարվի դեկտեմբերի 21-ին: