Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեղմում եք պատգամավորին, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա» (տեսանյութ)

Քաղաքականություն
bagratyan

ԱԺ արտահերթ նիստին այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, զարմանք հայտնեց, որ պատգամավորի ելույթը պետք է 5 րոպե լինի. «Չեմ հասկանում՝ պատգամավորը պետք է նույն հավասար իրավունքն ունենա,  ինչ վարչապետը: Բա ընտրել են, չէ, պատգամավորին, առավելեւս, երբ նա ընդդիմություն է: Սեղմում եք նրան, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա»: Դահլիճում նստած պատգամավորները սկսեցին ծիծաղել, այդ թվում նաեւ՝ ինքը՝ Հրանտ Բագրատյանը: «Ես ձեր հասկացածը նկատի չունեի: Ընդդիմության դերը պետք է բարձրանա: Ի՞նչ նորություն ունեք այս նախագծում, որ պատգամավորը կարողանա իր օրենսդրական նախաձեռնությունն առաջ տանի»: Նրան զարմացրել էր նաեւ հետեւյալ հարցը. «Ինչպե՞ս կարող է խմբակցության ղեկավարը համապատասխան լիազորագրով պատգամավորի տեղը քվեարկի: Ինչի՞ եք գնացել այս նորությանը, պատգամավորի տեղն ո՞վ իրավունք ունի քվեարկի: Ինձ մոտ տպավորությունն այն է, որ մեծամասնությունն այդպիսով իր համար երաշխիքներ է ստեղծել: Եվ նաեւ, պատգամավորին իրավունք չունեն խմբակցությունից հանելու. պատգամավորն ունի կարծիք, ու այն պետք է հարգել»: