Որտե՞ղ կտեղադրվի «Լեռնային պար» քանդակը (տեսանյութ)
Երեւանի խորհրդանիշ համարվող արձաններից մեկը՝ «Լեռնային պար» արձանախումբը, դեռ արհեստանոցում է: Վերականգնվելուց հետո դեռ չեն որոշել, որտեղ կարող են այն տեղադրել: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, բայց վերջնական ընտրության հարցում դեռ չեն շտապում:
«Տարբերակներ կան, որ դա իր նախկին տեղում կարող է տեղադրվել, որպես մշակութային արժեք, որպես այցեքարտ «Դվին» հյուրանոցի պատրաստ լինելու պարագայում: «Դվին» -ի նոր սեփականատերը շահագրգиռ է, որովհետեւ նա նաեւ ֆինանսավորել է վերականգնման խնդիրները եւ կա նման ցանկություն, որ վերադարձվի իրեն»,- ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետը:
Հիշեցնենք, որ արձանախումբը վերականգնել է քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Նա 3 տարի ահազանգում էր, որ արձանը ոչնչացման եզրին է: Շուրջ 30 տարի «Դվին» հյուրանոցի շրջակայքում գտնվող քանդակի գրեթե 60 տոկոսը վնասված էր: «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ եւ Մշակույթի նախարարության տրամադրած գումարներով է քանդակը վերականգնվել:
