Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցվել է քրգործ

Պաշտոնական
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ:

  2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին:
  Քրեական գործի ստուգմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի կողմից հայտնաբերվել են  տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում քրեական գործ հարուցելու համար նյութերի նախապատրաստման և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննության կատարման ընթացքում ոստիկանության բաժնի և քննչական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:
  Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2016թ. նոյեմբերի 30-ին դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ:
  Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: