Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիզայների արծաթյա զարդերը ցուցադրվեցին Մոսկվայում

Մշակույթ
8

Հեռուստառադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանն իր արծաթե զարդերի «Գառնի» հավաքածուով մասնակցեց Մոսկվայի Գոլդեն Փելես համալիրում անցկացված «Arm Fashion Day» ցուցադրությանը: «Arm Fashion Day 2016»-ն ինձ համար բացառիկ հնարավորություն էր Մոսկվայում ներկայանալու համար: 1 «Շատ եմ կարևորում նման միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս ներկայանալ ավելի լայն զանգվածներին, նոր ծանոթություններ ու գործարար կապեր հաստատել: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչ Նաիրա Նիազյանին՝ ինձ, որպես սկսնակ դիզայներ, նկատելու եւ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Նա եւ իր թիմը հսկայական աշխատանք են կատարում՝ համախմբելով նորաձեւության ոլորտի սկսնակ եւ փորձառու ներկայացուցիչներին: Այս միջոցառումը նոր համագործակցություններ հաստատելու լայն հնարավորություն է տալիս, անձամբ ես մի քանի գործնական առաջարկ ստացա: «Arm Fashion Day 2016»-ը հայ դիզայներներին համախմբելուց զատ կատարում է եւս մեկ կարևոր առաքելություն. նպաստում է հայկական նորաձեւության ճանաչելիության բարձրացմանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Voskanyan's ապրանքանիշի հիմնադիր Ժիրայր Ոսկանյանը: 5 «Arm Fashion Day 2016» -ն արդեն երրորդ անգամ է անցկացվում՝ միտում ունենալով դառնալ ամենամյա: Այս անգամ ցուցադրությանը մասնակցում էր 15 դիզայներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Լիբանանից: Voskanyan's ապրանքանիշը մոսկովյան ցուցադրությանը ներկայացել է արծաթյա ձեռագործ զարդերի «Գառնի» հեթանոսական հավաքածուով։ Այն արդեն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանում՝ «Arm Mod Fashion» նախագծի շրջանակներում։ Իսկ մոսկովյան միջոցառման համար երիտասարդ դիզայները հավաքածուն համալրել էր նոր՝ բացառիկ նմուշներով ։ 2 7 4 3 6