Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանի, Տավուշի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է

Հասարակություն
smog

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Վայքի,  Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ջաջուռի և Քեթիի  լեռնանցքներում  տեղ- տեղ մերկասառույց է: Հրազդանի, Տավուշի և Մեղրու  ճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն