Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկանում ենք ոչ ծիծաղելի վարձավճարով աշխատանք»

Կարևոր լուրեր Հասարակություն
tonavachar

«Աշխատաշուկային թարմ, նոր գաղափարներով ու հնարամիտ երիտասարդներ են պետք»,- ասում է աշխատանքի տոնավաճառին ներկայացված  ընկերություններից մեկի ներկայացուցիչը. Այս ընկերությանը անկաշկանդ և անմիջական վաճառքի մենեջերներ են պետք, ներկայացուցչի խոսքով նախապատվությունը տալիս են հատկապես ուսանողներին: Ուսանողուհիներից մեկի կարծիքով այսպիսի աշխատանքներն իհարկե հարմար են, սակայն վաստակած գումարն է բավական քիչ: Մեր հարցմանը մասնակցած երիտասարդների մեծամասնությունը ցածր աշխատավարձով աշխատել չի պատրաստվում,- « չորս տարի սովորում ենք, վարձ ենք տալիս, մասնագիտություն ենք ձեռք բերում, որ ծիծաղելի աշխատավա՞րձ ստանանք»: tonavachar1 Տոնավաճառին ներկայացված ընկերությունների առաջարկած թափուր աշխատանքներից պարզ է դառնում, որե երիտասարդ, հեռանկարային կադրերի կարիք կա ինովացիոն տեխնոլոգիաների և բանկային գործի ոլորտներում, այստեղ հերթը մեծ էր, երիտասարդներն ինքնակենսագրականներ էին թողնում, բուկլետներ վերցնում և հույս հայտնում, որ պատասխան կստանան: tonavachar2 Հերթ էր գոյացել նաև հայտնի բուքբեյքերական գրասենյակներից մեկի ներկայացուցիչների մոտ, պահանջվում են մենեջերներ, հեռախոսային օպերատորներ, դիլլերներ և այլն, հետաքրքիր է` հերթի մեջ մեծամասամբ աղջիկներ էին, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բայց ցանկանում են փոխել ոլորտը: Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել էր Teach for Armenia, «Դասավանդիր, Հայաստան» ծրագիրը. բակալավրի աստիճան ունեցող ուսանողները վերապատրաստման շրջան անցնելով հնարավորություն են ստանում մարզերում դասավանդել այս կամ այն առարկան, այս ծրագրով արդեն դասավանդող աղջիկներից մեկն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ դասավանդում է Հայոց պատմություն, այսօր հանգստյան օրն էր, ծրագիրը ներկայացնելու էր եկել: Հարցման մասնակիցներից Լուսինեն ցանկանում է դժվար աշխատանք, բայց բարձր վարձատրությամբ, որոշ ուսանողներ արդեն ունեն աշխատանք և բավականին գոհ են,-« Աշխատանք ունեմ, մեկի տեղը երկուսը և ուզում եմ առաջ գնալ»,- նշում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Սաթենիկը, կարծես աշխատաշուկան երիտասարդներին դրսևորվելու հնարավորություն տալիս է` անկախ մասնագիտությունից ու նախասիրություններից, Աշխատանքի տոնավաճառին եկած երիտասարդների մեծ թիվն ու ներկայացված ընկերությունների առաջարկները դրա վառ ապացույցն են, Աշխատանքի տոնավաճառը կազմակերպել էին  «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան և « ԱՐՄԱԿԱԴ » ընկերությունը, մասնակցում էին ավելի քան 20 ընկերություն: