Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը կմեկնեն Գերմանիա

Քաղաքականություն
ca65abd06ac3f9e1ba7636c89425f894

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը կմասնկակցի գործընկեր-կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-7-ը Էսսեն քաղաքում: Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՔԴՄ քաղաքական վերնախավի, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի գերմանացի քրիստոնեադեմոկրատների հետ ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում: ՀՀԿ գրասենյակ