Երկրաշարժից 28 տարի անց դեռ լիովին չենք վերականգնվել
1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։ Գյումրիում ուժգնությունը 9 բալ էր, Վանաձորում՝ 8-9, Ստեփանավանում՝ 9, Երևանում՝ 6։
Վնասի գոտու մակերեսը 10 000 քառ կմ էր‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ։ Ուժեղ ավերման գոտու մակերեսը 3000 քառ կմ էր։
Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝ Գյումրի - 17000, Սպիտակ - 4000, Վանաձոր - 1200, Ախուրյան - 500, Ստեփանավան - 125։
Փլատակներից հանվել է ողջ մնացած 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
28 տարի անց Հայաստանում աղետի գոտի հասկացությունը դեռ մնացել է. Գյումրին դեռևս լիովին չի վերականգնվել, չի ձերբազատվել վագոն-տնակներից։
Վիկիպեդիան ներկայացնում է երկու երկրաշարժերի համեմատություն