Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժիրայր Սեֆիլյանը կիսածանոթ անձանց հետ  նման գործողություն կկատարե՞ր» (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-1

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դեռ հասցրել է ծանոթանալ  «Սասնա ծռերի», նրանց աջակցողների  եւ այդ գործին միացված Ժիրայր Սեֆիլյանի մասով 67 հատորից միայն   17-ին:   Դատախազությունը  որոշել է մինչեւ փետրվար ամիսը երկարացնել քրեական նյութերին  ծանոթացման ժամկետը: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը, դեռ ամբողջ նյութերին  չծանոթացած, արդեն արձանագրել է նախաքննության բացթողումները։   Օրինակ՝     «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի  գործով՝ նա նույնիսկ նյութերին ծանոթանալու խնդիր չունի, փաստերն ակնհայտ են. «Եղնուկյանի դեմ որեւէ նյութ չկա»: Փաստաբան  Արա Զաքարյանը  ստանձնել է  Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանությունը։  Սեֆիլյանը  մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ. «Եթե Ժիրայր Սեֆիլյանը ցանկանար նման գործողություն կատարել, ապա դա առաջին հերթին պետք է իրականացներ իր մտերիմների, համախոհների, մի շարք անձանց մասնակցությամբ՝ օրինակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների: Նրանք ոչ մի կապ չունեն այս գործի հետ: Սա եւս ցույց է տալիս, որ կիսածանոթ անձանց հետ Ժիրայր Սեֆիլյանը պետք է գնար,  նման գործողություն կատարեր»։ sasna-crer Պաշտպանը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա  ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման  մեղադրանքները համարում է անհիմն: «Ի սկզբանե մեր խորին համոզմունքն էր, որ այդտեղ հանցակազմ չկա եւ սա սոսկ պատվեր է քաղաքական՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ իր համախոհներին մեկուսացնելու համար»,- ավելացնում է Արա Զաքարյանը Գործի նախաքննության ընթացքի մասին պաշտպանը կարծիք կհայտնի միայն հատորները ուսումնասիրելուց հետո: