Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանը՝ բանակում չծառայածների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-sargsyan-1

«27 տարին լրացած և բանակում չծառայած քաղաքացիների՝ պետբյուջե գումար վճարելու մասին օրենքը պետք է գործի, փող վաստակելու օրինական ճանապարհն եմ ձեզ ասում»,-այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արամ Մանուկյանը: Նրան արձագանքեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով. «Որպես պաշտպանության նախարար՝ դեմ եմ այս լուծմանը: Համարում եմ, որ պետք անցնել զինվորական ծառայություն, ոչ թե չանցնելու դիմաց փող վճարել, բայց, միևնույն ժամանակ, հարգում եմ ժամանակին ԱԺ ընդունած օրենքը: Պետք է ասեմ, որ այդ վճարներից ստացված միջոցները շատ մեծ դրամական աջակցություն չեն կազմում ռազմական խնդիրները լուծելու համար: Մանրամասները՝ տեսանյութում