Վարչապետը երաշխավորեց, որ գազն ու էլէներգիան չեն թանկանա (տեսանյութ)
«Արդյոք Կարեն Կարապետյանը կարո՞ղ է երաշխավորել, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում գազը և էլեկտրաէներգիան չեն թանկանա»,-ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց վարչապետին Նիկոլ Փաշինյանը: «Ուրախալի բան է տեղի ունեցել Հայաստանում՝ գազի սակագինն էժանացել է, բայց նախորդ տարիների փորձից ելնելով, երբ ընտրություններից հետո գազը և էլեկտրաէներգիան մի քանի անգամ թանկացան, ուզում եմ հարց ուղղել ձեզ՝ եթե ձեր կուսակցության համար ամեն ինչ բարեհաջող ընթանա, և դուք հանկարծ նորից լինեք իշխանության, կարո՞ղ եք երաշխավորել, որ ընտրություններից հետո սակագները չեն բարձրանա, կամ Հայաստանն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով»: Հարցին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց՝ «Այո: Ընտրություններից հետո գազի սակագինը չի բարձրանա, իսկ դրա դիմաց ընտրություններից հետո Հայաստանը ռազմավարական որևէ օբյեկտով վճարելո՞ւ է, թե ոչ՝ ոչ»: