Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ եմ անգամ հենց հիմա գնդակահարվել, ցմահ դատապարտյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cmah

20 տարի անց անհրաժեշտություն է  առաջացել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի նկատմամբ  ընտրված պատիժը վերանայելու։ Մանուկյանի  փաստաբան՝ Կարինե Սիմիդյանը,  համարում  է,  որ վերանայման դեպքում իր պաշտպանյալը  կարող է հայտնվել ազատության մեջ։ Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցը միայն այս հիմքով չի  ներկայացվել։ Ցմահ դատապարտյալ  Աշոտ Մանուկյանը բողոքարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հանձնաժողովի որոշումը, որով նրան մերժել են  վաղաժամկետ ազատ արձակվել՝ ազատազրկման 20 լրանալու հիմքով։ Նրա վարքը համարում են միջին վտանգավորության, ինչի հետ Մանուկյանը համամիտ չէ, նա նշում է, որ իրենց արգելված մի շարք հանգամանքներ, եթե հաշվի առնվեին, ապա այսօր իր վարքը կգնահատեին դրական։ Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 21-ին։  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնաժողովի ներկայացուցիչը կպարզաբանի՝ ինչու են մերժել ցմահ դատապարտյալին։ Մանրամասները՝ տեսանյութում