Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմատի կրակոցներ՝ Երևանի խանութներից մեկում. shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
rm

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում