Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջուրը թանկանում է

Կարևոր լուրեր Հասարակություն
water

2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում կգործեն  խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց. ա.  «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա,      բ.  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները.

  • խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
  • ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.psrc.am ինտերնետային կայքում:   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հիշեցնենք, ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ կդառնա Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը: