Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության կրթահամալիրում վիճաբանություն է եղել

Պաշտոնական
HQC

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում եղբայրներ Արսեն և Արայիկ Մացոյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս: Մասնավորապես քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է,որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ Ավետիսյանը 2016թ.սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջվիճաբանել է Արսեն Մացոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքպատճառելու դիտավորությամբ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Մացոյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: Այնուհետև Ն.Ավետիսյանը շարունակել է դիտավորությամբ հարվածներ հասցնել գետնին ընկած Ա. Մացոյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Նարեկ  Ավետիսյանի հարվածները կանխելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Ա.Մացոյանի եղբայրը՝ Արայիկ Մացոյանը, ում ևս Ն. Ավետիսյանը վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը նույնպես պատճառվել է միջին ծանրության վնաս: Հիշյալ արարքները կատարելու համար Նարեկ Ավետիսյանին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինկետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն