A
A
Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է, որ իր գործը քննի Վազգեն Ռշտունին
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը չի կայացել: Հենց նիստի ժամանակ պաշտպանական կողմին տեղեկացրել են, որ դատավոր Արշակ Խաչատրյանը անսպասելի արձակուրդ է գնացել: Դատարան բերված Անդրիաս Ղուկասյանը փաստաբաններին խնդրել է լրագրողներին տեղեկացնել, որ եթե նիստը կայանար, ինքը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնելու դատավորին եւ խնդրելու, որ իր գործը քննի Վազգեն Ռշտունին: «Քանի որ նա օբյեկտիվ է եւ անաչառ»,- Անդրիաս Ղուկասյանի խոսքերը փոխանցեց պաշտպան Կարեն Մեժլումյանը: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի բողոքը պետք է վերամակագրվի այլ դատավորի: