Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ-ը զգուշացնում է. ճանապարհներին բուք է և վրաբեր ձյուն

Պաշտոնական
77229

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի  տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին (Ծիլքար գյուղի մոտ)` վրաբեր ձյուն: Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին, Մելիք-Արագած, Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: