A
A
ԱԱԾ-ն ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում է զրույցների. Ն. Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից նախագծերի օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն անընդհատ ահազանգում են մարզերից, որ քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում են «զրույցների», քննարկումների. «Սա ըստ էության հետապնդման մի ձև է՝ նրանց քաղաքական գործունեության համար: Ես այս գործողությունները բացարձակ ապօրինություն եմ համարում և ԱԱԾ աշխատակիցներին հորդորում եմ, որ զերծ մնան, դադարեցնեն իրենց այս գործունեությունը»: