Հարկային տեսուչն առևտրային գաղտնիք է հրապարակել
Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացվածմի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որբեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում ԿարգոՍերվիս» ՍՊ ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը հաղորդմամբհայտնել է, որ, իր կարծիքով, իր ընկերության գործարքներին առնչվող ևառևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնիցփոխանցվել են իր մրցակիցներին, ովքեր այդ տվյալները հրապարակել են«Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում, որի պատճառով իրընկերությանը պատճառվել են վնասներ: Դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբհիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությանտեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները և դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին: Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր»հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմողտեղեկությունները: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեականօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀկառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեիաշխատակազմի Արտաշատի տարածքային հարկային տեսչությանտեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ ԱնիՀամբարձումյանին, իսկ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունն ապօրինի հավաքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ինմասով մեղադրանք է առաջադրվել նաև ձեռնարկատիրականգործունեությամբ զբաղվող, «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրենՍաթենիկ Հակոբյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այնհաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն