Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխհատուցվի Մեղրիի բնակչության օգտագործած էլեկտրաէներգիայի արժեքը

Պաշտոնական
unnamed1-6

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:   Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2015թ. ծախսը կազմել է` 148271 կվտ/ժ, որի համար անհրաժեշտ է տրամադրել 6,626.3 հազար ՀՀ  դրամ գումար: Ծրագրից օգտվել է Մեղրի տարածաշրջանի 75 շահառու: Որոշմամբ կապահովվի Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է  անփոփոխ թողնել ՀՀ կառավարության սահմանած սոցիալական աջակցության շրջանակը, ինչպես նաև ՀՀ 2017թ. պետբյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները: