Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրվել է ընդերքօգտագործման 26 թույլտվություն

Պաշտոնական
hanq

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա ընթացքում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման 26 թույլտվություն։ Որպես այդպիսին, տրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ Հովհաննես Եզակյանի խոսքով, դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի և ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը։ Երկու ընկերության՝ ի դեմս Գեղի Գօլդ ՍՊԸ-ի և Ղարագուլյաններ ՓԲԸ-ի,  տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։ Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2016թ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման  իրավունք է ստացել  9 ընկերություն: Ընդերքի տրամադրման գործակալության պետի փոխանցմամբ, տարվա ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։   Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին