ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մասիսի և Արտաշատի ճանապարհներին մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Վայքի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում, Քեթիի լեռնանցքում, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Գավառի, Դիլիջանի, Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն --------------------------------------- ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները: «Չայնի» կոչվող ոլորաններին, Ապարան-Արագած, Հրազդան-Հանքավան, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ: