Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիզայները Էջմիածնի քաղաքապետն է

Հասարակություն
3-10

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ: 1 Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, այս ամենի դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Նա է նախագծում էսքիզները, իսկ շունչ հաղորդում են դրանց քաղաքապետարանի մասնագետները: Վերջին տարիներին ամբողջ Հանրապետությունից բազում քաղաքացիներ հատուկ այցելում են Էջմիածին՝ հիանալու քաղաքի տոնական լուսավորությամբ: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինելու: 2