Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանատեր դարձավ 88-ից անօթևան մնացած վերջին 100 ընտանիքը (տեսանյութ)

Մարզեր
1482237004_axuryan

Ախուրյան համայնքում վերջնականապես լուծվեց 88-ի աղետի հետեւանքով անօթեւան մնացած 100 ընտանիքի խնդիրը: Վերջիններս 28 տարի անընդմեջ ապրելով տնակային ոչ բարվոք վիճակում վերջապես ստացան երկար սպասված բնակարանների բանալիները: Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշմամբ ընթացիկ տարում «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրով լուծվել էր 37 ախուրյանցի անօթեւան ընտանիքի` բնակարանով ապահովելու հարցը: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում