Հուլիսյան դեպքերից հետո քաղաքապետարանը հատուցման պահանջ է ներկայացրել
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքներն այսօր բնակարաններ ստացան: Երեւանի ավագանին որոշմամբ՝ բնակարաններ կհատկացվեն Սիսակյան 16 շենքից ։ «Ոստիկանապետի առաջարկն է եղել, խնդրանքն է եղել, ընդունել ենք առաջարկը»,- ասաց Երեւանի քաղաքապետը Հուլիսյան ակցիաներից հետո Երեւանի քաղաքապետարանը եւս քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հատուցման պահանջով։ «Պատասխանատուները ներկայացրել են կանաչ տարածքի, ասֆալտի եւ մի շարք վնասների մասին հայց, մեր իրավաբաններն են զբաղվում»,- ավելացրեց Տարոն Մարգարյանը: Հնարավո՞ր է հետագայում քաղաքապետարանը հրաժարվի հայցից. «Ինձ թվում է դա իրավական խնդիր է, եւ իրավաբաններն են քննարկում: Օրենքով սահմանված կարգով մենք շարժվում ենք առաջ»: Տարոն Մարգարյանը 2016 թ կարեւոր ձեռքբերումը համարում է Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածի շինարարության ավարտը: «Միջազգային չափորոշիչներով ճանապարհը, որն այսօր կառուցված է: Բոլորս ենք տեսնում եւ արդեն հանձնել ենք շահագործման»: Իսկ հաջորդ տարի Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների եւ կայուն զարգացման երկրորդ ծրագրով կտրամադրվի 4 մլն 220 հազար 991 դրամ: