Հայաստանը վարկային տենդի՝ «լիխարադկայի» մեջ է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը տիրապետում է Հայաստանի տնտեսության շուրջ տեղի ունեցող պրոցեսներին և վարկային ընթացքին։ Ըստ նրա՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի հանրապետությունն ընկել է վարկային տենդի՝ «լիխարադկայի» մեջ, և իրավիճակը հաստատուն կերպով դուրս է գալիս նրա վերահսկողությունից։ Նման պնդում անելու համար Նիկոլ Փաշինյանը տվյալներ ներկայացրեց. «Նույն կառավարության ընդունած 2016-18 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016 թվականին պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր 93 մլրդ դրամ, մինչդեռ իրականում 2016 թվականի ընթացքում բյուջեից պետական պարտքի սպասարկման համար ծախսվել է 151 մլրդ դրամ, այսինքն 58 մլրդ դրամով կամ 62 տոկոսով ավելի»։ Մանրամասները՝ տեսանյութում