A
A
«Եկող ցիկլոնը մեզ կփրկի». Գագիկ Սուրենյան
Տաք օդի հոսանքը ուղղություն է վերցրել դեպի Հայաստան. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Եկող ցիկլոնը մեզ կփրկի»,- հավելում է Գագիկ Սուրենյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե դա չգար, այս անտիցիկլոնային պարզկա եղանակը պահպանվեր, օր-օրի ջերմաստիճանը, միևնույն է, իջնելու էր, հատկապես Արարատյան դաշտում: