Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային նվագախումբ՝ երեք դիրիժորով (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-8

«Համահայկական նվագախումբը համարեք, որ արդեն իրականություն է»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ նախարարը Սերժ Սարգսյանին առաջարկել էր ստեղծել Համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր տաղանդավոր հայրենակիցները: Նվագախմբի կազմավորման գործը ղեկավարող, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ շատ դժվար խնդիր է անշուշտ, քանի որ երաժիշտներից յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն, երբ լսում են գաղափարի մասին դրական են արձագանքում: Նվագախումբը մշտապես փոփոխական է լինելու: Ղեկավարելու է երեք դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը և Կարեն Դուրգարյանը: Առաջին ելույթը նախատեսվում է 2017-ի ապրիլի 24-ին: Նվագախումբը կատարելու է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտասից, Խաչատրյանից մինչ նորօրյա կոմպոզիտորներ: Կլինեն նաև պատվիրված գործեր: Հանդիպման ավարտին մշակույթի նախարարն իր հայտարարությամբ անակնկալ մատուցեց լրագրողներին: Դեկտեմբերի 24-ից հայտարարվում է «Շնորհակալության շաբաթ» և նախարարության կայքում տեղադրված հայատառ լավագույն «շնորհակալությունները» կարժանանան մրցանակների: Ի դեպ, առաջին մրցանակը հայկական արտադրության բջջային հեռախոս է: