Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը

Պաշտոնական
photog-1

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՒ ՌԴ ԴԺ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ԱՊՀ ԳՈՐԾԵՐՈՎ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մինչ նիստի աշխատանքներին անցնելը` անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Անկարայում ահաբեկչի գնդակից զոհված Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության փաստին: «Մենք խստորեն դատապարտում ենք նմանատիպ գործողությունները, որոնք եւս մեկ անգամ ապացույցն են առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարը մեր օրակարգերում առաջնային է եւ նմանատիպ հանցագործությունների բացահայտումն է, որ պետք է հետագայում կանխարգելի ոճրագործությունների կրկնությունը», -ասել է հանձնաժողովի նախագահը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են դեսպանի վառ հիշատակը: photoՈղջունելով ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության նորընտիր գործընկերներին ՀՀ խորհրդարանում հյուրընկալվելու կապակցությամբ՝ Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովների համատեղ նիստն իր ներդրումը կունենա հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական եւ նեդրումային համագործակցության ակտիվացման, անվտանգային ոլորտում փոխգործակցության եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացման համար: ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր եւ բարեկամ երկիր է: Պարոն Կալաշնիկովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելիք հարցերը կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը: Խոսելով անվտանգության խնդիրներից՝ կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ կոմիտեի առաջարկով ռուսական կողմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ-ի միջեւ կովկասյան շրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը վերաբերող համաձայնագիրը: Նշվել է նաեւ, որ կոմիտեի առաջարկով Պետական դումային է ներկայացվել երկրների միջեւ շարժական եւ ռազմարդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Լեոնիդ Կալաշնիկովը կարեւորել է նաեւ տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու պետությունների համագործակցությունը: photo-3«Տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ գլոբալ մարտահրավերների եւ համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրներից պահանջվում է տարածաշրջանային ինտեգրման գործընթացների խորացում` ԵԱՏՄ տարածքում առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավմանը նպաստող տնտեսության արդիականացման միջոցով: Պարոն Այվազյանի խոսքով՝ այս գործընթացն առաջին հերթին ենթադրում է փոխշահավետ ներդրումների ներգրավում, ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացում, մրցունակության աճ` բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինտեգրացիոն-կորպորատիվ ծրագրերի իրականացմամբ, առեւտրի ազատ գոտիների ստեղծմամբ, ԵԱՏՄ երկրների արտադրական կարողությունների միացմամբ` դրանով իսկ բարելավելով անդամ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները: Նշվել է, որ այդ նպատակին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել ճկուն մեխանիզմներ միասնական տնտեսական տարածքի գործունեության համար` ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչն իր հերթին կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների եւ բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացմանը` հատկապես հաշվի առնելով Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու կառուցման ծրագրին միանալը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին անդրադարձել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ աճող առեւտրաշրջանառությանը, խոսել է մի շարք ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի մասին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը ներկայացրել է ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների դինամիկան, մակրոտնտեսական ցուցանիշները, ԵՏՄ անդամ երկրներում կոռուպցիայի մակարդակը, 2016 թվականի ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալները, դրանց աճի պատճառները: Պարոն Թավադյանն անհրաժեշտ է համարել ԵՏՄ տարածքում կոռուպցիայի դեմ արդյունավետ հակազդմանն ուղղված համապատասխան միջոցների ձեռնարկումը: «Տարածաշրջանային անվտանգություն. հայ-ռուսական համագործակցություն եւ տարածաշրջանային անվտանգության ապահովում Հարավային Կովկասի տարածքում» թեմայով ելույթ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներուժին եւ խոսել ոչ միայն ձեռքբերումների, այլեւ անելիքների մասին: Պարոն Հարությունյանի խոսքով՝ այս համագործակցության առաքելությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է: Սակայն, ըստ պարոն Հարությունյանի, միայն ռազավարական համագործակցությունը բավարար չէ, պետք է զարգացնել նաեւ տնտեսական բաղադրիչը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսել է հայ-ռուսական երկկողմ հետաքրքրությունների մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ պահպանել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ, սակայն չի կարող անել դա Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները կորցնելու գնով: Կոնստատնտին Զատուլինի կարծիքով՝ Արցախի հարցը պետք է լուծում ստանա՝ այլեւս չվերսկսվելու պայմանով: ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին ռազմական ոլորտում: Նա նշել է, որ փորձագիտական ինստիտուտների ստեղծումը մեծապես կնպաստի մեր երկրների համագործակցության զարգացմանը, եւ Հայաստանը կարող է հարթակ դառնալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ: «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը, պատմական ընդհանրություններին: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամությունը պետք է դիտարկել միմյանց համար կարեւորության եւ անփոխարինելիության տեսանկյունից: «Համագործակցությունը միջազգային խորհրդարանակ հարթակներում` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, ՍԾՏՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն» թեմայով ելույթներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կազբեկ Տայսաեւը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մհեր Շահգելդյանը, Արտաշես Գեղամյանը, Վահե Էնֆիաջյանը եւ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը: Նիստի ավարտին պատգամավորներն ընդունել են համատեղ հայտարարություն:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունը
2016թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը: Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության շրջանակում: Համատեղ նիստի մասնակիցները խստորեն դատապարտեցին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում ստորաբար սպանվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Գ. Կառլովը: Քննարկելով տնտեսական համագործակցության հեռանկարները եւ ինտեգրացիոն դինամիկան Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցության նախաձեռնություններն ու աջակցությունը բիզնես նախագծերի իրագործման եւ ներդրումների գրավչության համար՝ Կողմերը կարեւորում են տնտեսական ինտեգրացիայի զարգացումն ու խորացումը՝ Եվրասիական տնտեսական միության, որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ ինտեգրացիոն միության, խնդիրների եւ նպատակների իրագործման համար, Կողմերը ձգտում են ստեղծել բարենպաստ պայմաններ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժի ձեւավորման համար՝ ի շահ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացման` տնտեսության այն ոլորտներում, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության Պայմանագրում, Կողմերն աշխատանքներ են տանում ազգային օրենսդրության հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման եւ տնտեսության լրացուցիչ աճի, Կողմերը վերահաստատում են պատասխանատվությունը իրենց երկրի քաղաքացիներին Եվրասիական տնտեսական միության նշանակությունը պարզաբանելու գործում՝ որպես անկախ ինքնավար պետությունների սերտ փոխներգործության մեխանիզմի, եւ որպես նոր տնտեսական հարթակում քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի եւ գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափի: Այդ նպատակին հասնելու համար Կողմերը զգալի դեր են հատկացնում փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի վերաբերյալ կարծիքների պարբերաբար փոխանակմանը, Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքը միջխորհրդարանական շփումների շրջանակում եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակնեում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարների հանրամատչելիության, ԵԱՏՄ միասնական կերպարի ձեւավորմանը, ինչպես նաեւ խորհրդարանականների եւ հասարակության հետ շփման ընթացքում պարզաբանել ընթացող ինտեգրացիոն գործընթացների նշանակությունը՝ նպաստելով ԵԱՏՄ իմիջային բաղադրիչին, Կողմերը կարեւորում են երկարաժամկետ ներդրումների ներգրավման գործում խորհրդարանական աջակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հեռանկարային համատեղ ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները: Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, հայ-ռուսական hամագործակցությունը եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումը Հարավային Կովկասի տարածքում՝ Կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա, Կողմերը հաստատում են ս.թ. հուլիսի 4-ին Երեւանում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության արդիականությունը, Կողմերն ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար; Կողմերը մտադիր են շարունակել տեղեկատվական աշխատանքները միջխորհրդարանական ձեւաչափերում՝ ուղղված 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, Կողմերը կարեւորում են ս.թ. մայիսի 16-ին Վիենայի եւ ս.թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ անընդունելի են համարում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Կողմերը սատարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը: Քննարկելով համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում՝ ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ, Կողմերն ընդգծում են միջազգային խորհրդարանական հարթակներում (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ՍԾՏՀԿ ԽՎ եւ այլն) Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները՝ նպատակ ունենալով հայ-ռուսական փոխազդեցության ամրապնդումն ու միջազգային արդիական հիմնահարցերի շուրջ համաձայնեցված նախաձեռնություններով հանդես գալը, Կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով հակազդել տարաբնույթ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակառակվում են Կողմերի պետության/պետությունների շահերին, Կողմերը կարեւոր են համարում միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքի վարումը, որն ուղղված է աշխարհի խորհրդարանականների հետ հարաբերությունների կառուցմանը՝ հավասարության եւ անվտանգության անբաժանելիության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հրաժարման հիման վրա՝ գործելով քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերը, որոնք կարեւոր մեխանիզմի գործառույթ են կատարում հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների նորմերի մշակման եւ կատարելագործման հարցում կանոնաստեղծ զարգացման ապահովման գործում, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակում սերտ համագործակցության համար, ինչը լայն հնարավորություն է բացում փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման եւ հաջողության հասնելու գործում, Կողմերը նշում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների հետագա համագործակցության անհրաժեշտությունը՝ ի նպաստ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, Կողմերը ողջունում են 2017թ.-ին ք. Սանկտ-Պետերբուրգում 137-րդ Վեհաժողովն անցկացնելու Միջխորհրդարանական միության որոշումը: Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխհետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը, Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները, եւ հայատարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում ընդունված որոշումների իրագործման, Կողմերը համակարծիք են, որ համատեղ նիստերը լրացուցիչ ազդակ են տալիս ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ իրավակիրառական պրակտիկայի կատարելագործմանը, Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական դումայի այլ խորհրդարանական հանձնաժողովների եւ կոմիտեների մասնակցությամբ, Կողմերը հերթական համատեղ նիստը կհրավիրեն ք. Մոսկվայում 2017թ-ին: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Բ. Զաքարյան ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Ի. Կալաշնիկով 22 դեկտեմբերի, 2016թ,  ք. Երեւան ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն