Վերաքննիչից պահանջում են Վահան Շիրխանյանի խափանման միջոցը վերացնել
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանի բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանից պահանջում է զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի խափանման միջոցը վերացնել, նրան ազատ արձակել կալանքից եւ վերացնել տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված սահմանափակումը: Բողոքը վարույթ է ընդունվել երեկ, իսկ այսօր Արշակ Խաչատրյանը նշանակել էր դատական նիստ: Պաշտպան Հայկ Ալումյանը նիստի մասին տեղյակ չէր. «Շնորհավորում եմ Վերաքննիչ քրեական դատարանին՝ մարդու իրավունքների ոտնահարման ոլորտում նոր բարձունքների հասնելու կապակցությամբ»: Կալանավայրում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել՝ չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ նստելիս 20 րոպեից ավել չի կարողանում նստած մնալ: Վահան Շիրխանյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է թատերական բեմադրություն եւ հայտարարել, որ իրական հանցագործները նրանք են, ովքեր մեղադրանքները սարքում են: