Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալիտիկ» կայքի տնօրենին դատող դատավորը հայտնի է

Հասարակություն
ani-hovhannisyann

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործը մակագրվել է Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին: Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ  լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար: Այս գործով դատական նիստի օր դեռ չի նշանակվել: Անի Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ դա համարում է հետապնդում: