Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ դեպք Երևանում. ՏՄՊՊՀ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Պաշտոնական
diak

Հունվարի 6-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մարաշլյան» ֆոտո-ատելիեի մոտակայքում երկու օր է՝ քաղաքացի է ընկած ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության երկաթբետոնյա կառուցատարրերի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված տղամարդու դի (50-60 տարեկան): Ինչպես նշել է Գագիկ Շամշյանը՝ ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սոս Հովսեփյանը և ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննես Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը անօթևան է և մահվան պատճառը եղել է ցրտահարությունը: